12:05:36 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Ամենամեծ լարվածությունը եղել է այս գիշերը ժամը 4-ին». Երեւանի փողոցները մաքրելու համար լրացուցիչ աղ են ներկրում

    10:42 6 Փետրվար 2023

    Փետրվարի 5-ին տեղումները Երեւանում դադարել են ժամը 12.30-ի սահմաններում, մինչ այդ անձնակազմն աշխատել է. Լույս 6-ի գիշերը եւս աշխատել ենք, որեւէ խնդիր չի առաջացել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

    «Ամենամեծ լարվածությունը եղել է այս գիշերը ժամը 4-ին, հիմնական սառածության հետ կապված: Մեկ ահազանգ ենք ունեցել Դավիթ Բեկի փողոցից, մնացած բոլոր փողոցները բանուկ են եւ բաց: Երեկ ցերեկը ամբողջությամբ աշխատել են երկրորդային փողոցների եւ շենքեր տանող ճանապարհների մշակմամբ:

    Քանի որ լարվածությունը պահպանվելու է մինչեւ փետրվարի 10-ը, հիմա աղի ներկրման հարցերով են զբաղված, լրացուցիչ քանակությամբ աղ են բերում: Բոլորը գիտեն, որ հիմա աղի քանակությունը խառնուրդի մեջ ավելի շատ է, քան կարմիր ավազի մեջ: Մինչեւ -7 աստիճանի համար դա բավարար է»,-ասաց նա՝ հավելելով, որ ամբողջ համակարգը լարված աշխատում է:

    Իր հերթին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարեց ուշադիր լինել, որ համատիրությունները բակային տարածքների մաքրման աշխատանքները պատշաճ իրականացնեն:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ