16:54:34 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Լաչինի միջանցքը պետք է բաց մնա քաղաքացիների տեղաշարժի, մարդասիրական կազմակերպությունների համար

    22:00 28 Սեպտեմբեր 2023

    ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը շեշտել է քաղաքացիների տեղաշարժի, սննդի, դեղորայքի մատակարարումների համար Լաչինի միջանցքն ամբողջությամբ բաց պահելու անհրաժեշտությունը:

     

    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաուերն այս մասին ընդգծել է Հայաստան այցից հետո իր հայտարարությունում:

     

    «Լաչինի միջանցքը պետք է ամբողջությամբ և մշտապես բաց մնա, որպեսզի քաղաքացիական անձինք կարողանան ազատորեն գնալ և վերադառնալ, համայնքները կարողանան օգտվել սննդից, դեղորայքից և այլ անհրաժեշտ պարագաներից, իսկ մարդասիրական կազմակերպությունները կարողանան տեսնել և բավարարել կարիքները տեղում»,-նշել է Փաուերը:

     

    ԱՄՆ ՄԶԳ տնօրենը շեշտել է Ադրբեջանի պարտավորությունը՝ պաշտպանելու խաղաղ բնակիչներին, հարգելու մարդկանց իրավունքներն ու հիմնարար ազատությունները:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս