02:43:38 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մեր անելիքը ճշմարտության մասին է, դուք ստի, սատանայի ու փողի ծառայողներ եք․ Բագրատ Սրբազան

    18:30 21 Ապրիլ 2024

    Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը միացել է Նոյեմբերյան-Ոսկեպար ճանապարհը փակած քաղաքացիներին:

    Իր խոսքում նա անդրադարձել է վիրավորանքներին և մեղադրանքներին, որ հնչում են իր և շարժման այլ մասնակիցների հասցեին․

     

    «Շնականներ կան, կինիկներ, մեզ վրա են հարձակվել՝ էլ գործակալ, էլ վիրավորանքներ, իբր ռուսներին ենք ծառայում․․․

     

    Մեր անելիքը ճշմարտության մասին է, իրենք ստի, սատանայի ու փողի ծառայողներ են։ Չվախենա՛ք»,- դիմելով ժողովրդին ասել է նա։ 

     

    Բագրար Սրբազանը, անդրադառնալով իշխանությանը, ասել է․ «Կերել-խմել եք էս դաշտերում, էսօր ուզում եք հանձնեք էս հողերը, որ մերը չէին, ի՞նչ գործ ունեիք քեֆ անելուց»։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս