- Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ․ Պեսկով
- ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում չի նախատեսվում
- Հայաստանում կստեղծվի Արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոն
- Մաքսայինի որոշ աշխատողներ կեղծ ձեւակերպումներ են արել, թե իբր մեքենաները դուրս են եկել ՀՀ-ից եւ վերադարձել. Փաշինյան
- Արդարադատության նախարարությունը լրացուցիչ գումար կծախսի էլեկտրոնային հսկողության նոր սարքեր գնելու համար
- Անձամբ եմ շփվել այդ արտասովոր մարդու հետ․ Պուտինի ցավակցությունը՝ Քիսինջերի մահվան կապակցությամբ
- ԵՄ-ն Հայաստանին 11 մլն եվրո կհատկացնի արդարադատության ոլորտի բարեփոխումների համար
- Բաքվում պահվում են 55 հայեր. 6 քաղաքացիական անձինք, 41 ռազմագերիներ, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ
- Կառավարությունը դադարեցրեց արտերկրում սովորող երկու երիտասարդների տարկետման իրավունքը
- ԼՂ-ում թոշակ ստացած անձինք առանց ընդհատման կստանան իրենց թոշակները. Նիկոլ Փաշինյան
Նոր աշխարհի «թույլտվությունները» և մեր անելիքը. Վահե Հովհաննիսյան
17:45 29 Սեպտեմբեր 2022Հայաստանում սկսվում է յուրօրինակ մի հեղափոխություն, կարծես թե սկսում է կարևորվել խելոք խոսքը, և ֆեսյբուքյան հորդաները սկսում են նահանջել: Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«1. Այսօրվա աշխարհում «թույլատրված է» խոշոր քաղաքների ռմբակոծումը։ Կիևը, Խարկովը՝ ձեզ օրինակ։ Հետևաբար, հայաստանյան որևէ քաղաք ապահովագրված չէ։ Ի դեպ, Խարկովի բնակչությունը Երևանից մեծ է՝ 1.4 մլն։
2. «Թույլատրված» է առանց ավելորդ սենտիմենտի հանել զորքերը և հարյուր հազարավոր մարդկանց դատապարտել դժոխքի։ Օրինակ՝ ԱՄՆ-ի արածը Աֆղանստանում։ Հետևաբար՝ նույնը կարող են անել ռուսները Արցախից, եթե մեր երկրի հետ հարաբերությունները սկսեն գնալ այլ հունով։ Հայաստանում հակառուսական տրամադրություններ գեներացնողները սա շատ լավ հասկանում են և գուցե ոմանք հասկանալով էլ հենց կառուցում են իրենց քայլերը։ Հանրության նորանոր շերտեր ընկնում են նրանց ազդեցության տակ, որովհետև մարդկանց հետ հակառակ բացատրական աշխատանքը ոչ ոք չի տանում։
3. «Թույլատրված է» պետությունները փլուզել՝ մեծ ավերածություններով՝ Սիրիա, Ուկրաինա և այլն։
4. «Թույլատրված է» իրական աջակցության փոխարեն, իրական աղետը կանգնեցնելու փոխարեն՝ անել գեղեցիկ դատապարտող հայտարարություններ, ֆեյսբուքյան գրառումներ, կոչեր և այլն՝ զրոյական կիրառական արժեքով։ Մենք կարող ենք ստանալ աշխարհի լիդերների կոչերը, աջակցության հուզախառն գրառումները, «մենք բոլորս հայ ենք» ֆլեշմոբերը, բայց հընթացս շատ հանգիստ կորցնել մեր հայրենիքը։
5. «Թույլատրված» է զորքերը հետ քաշելու՝ աշխարհի լիդերների կոչերը բանի տեղ չդնել և այդ ընթացքում ինժեներական ամրացման աշխատանքներ տանել ուրիշի հողում։ Այն, ինչ անում է Ադրբեջանը այսօր։
6. «Թույլատրված է» պետություն չունեցող և պետական մտածողություն չունեցող ժողուվուրդներին օգտագործել, կուտ տալ, հուսադրել և վերջում գցել. օրինակ` Սինջարի եզդիներին թողնել անպաշտպան թուրքական F-16-ների ռմբակոծությունների տակ, կամ` քրդերին։ Հիմա հերթի մեջ, կարծես թե, հայերս ենք։
7. «Թույլատրված է» անվերջ խոսել սեփական օրակարգից, բայց այդպես էլ չգիտակցել, թե դա ինչ է։ Փաշինյանի` ՄԱԿ-ի ելույթից և Մակրոնի հետ հանդիպումներից, ԱԽՔ-ի ամերիկյան հանդիպումներից հետո, խորհրդարանական ընդդիմությունը պետք է հանրության առաջ տագնապ հնչեցներ և բառիս բուն իմաստով շիկացներ խորհրդարանը։ Պահանջեր փակ նիստեր, տեղեկատվություն, բացատրություններ, և նաև այդպես արթնացներ հանրությանը։ Մի քանի հոգով որոշել են փոխել երկրի արտաքին կուրսը, անվտանգային համակարգը, դեմարշներ են անում դաշնակցի հանդեպ, հրապարակայնացնում են թեմաներ, որոնք բացառապես իշխանությունների փակ աշխատանքի դաշտում են։ Սա երկրի ճակատագրի վրա, պետության ապագայի վրա, այստեղ ապրող միլիոնավոր խաղաղ բնակչության վրա խաղադրույք կատարել է նշանակում, իսկ խորհրդարանական ընդդիմությունը, որպես ինստիտուտ, չի անում երկու կարևոր քայլ՝ ա) չի բացատրում լայն հանրությանը՝ թե ինչ է կատարվում և դրա վտանգները, բ) չի օգտագործում իր խորհրդարանական լծակները` գործող վարչապետին միանձնյա կառավարման կոմֆորտից հանելու համար։
8. «Թույլատրված է» քաղաքական և մարդկային անմեղսունակությունը։ Բարձր պաշտոնյաներին և այլոց կարելի է ամեն անմիտ բան ասել ու անել և երկիրը տանել արկածախնդրության, աղետի։
9.«Թույլատրված է» դժվար պահին լքել քեզ ճակատագրով վստահվածը, մտածել բացառապես սեփական անձի և ընտանիքի մասին՝ ժողովրդին թողնելով աղետի առաջ։ Օրինակ՝ ՀՀ 4-րդ նախագահը, որը, վտանգ զգալով, ծածուկ թռավ Լոնդոն և միայն այնտեղից հայտարարեց՝ ժողովո´ւրդ, էլ ձեր նախագահը չեմ, վրաս հույս չդնեք։ Ու դրանից հետո էլ շարունակում է հայ ժողովրդին հորդորներ և կոչեր անել։ Ինչո՞ւ եմ սա հիշեցնում. որովհետև, հենց իրավիճակը դառնա օրհասական, բազմաթիվ ունևորներ, պաշտոնյաներ, կոկորդ պատռող «հայրենասերներ» , կոնֆորմիստներ լքելու են Հայաստանը և հեռվից հետևելու հայրենիքի աղետին։
10. «Թույլատրված է» շատ հեշտ սկսել պատերազմ։ Օրինակները բազմաթիվ են։ Ու «թույլատրված է» չհասկանալ, որ հարցի լուծումը ոչ թե Հայաստանը Սիրիայի վերածելն է, ոչ թե նոր ցեղասպանության թատերաբեմ սարքելը, այլ՝ ռազմաքաղաքական լուծումներով պատերազմը կանխելը, նախկին պատերազմից հետո գրագետ կազմակերպմամբ վերականգնվելը։
Լավ փոփոխությունների շարքից. Հայաստանում սկսվում է յուրօրինակ մի հեղափոխություն, կարծես թե սկսում է կարևորվել խելոք խոսքը, և ֆեսյբուքյան հորդաները սկսում են նահանջել։ Թուրքի՝ Ջերմուկի մատույցներում հայտնվելն այնուհանդերձ թողել է շոկային ազդեցություն։ Թվարկածս՝ այսօրվա աշխարհի «թույլտվությունները» մտահոգության և սթափության կոնսոլիդացիայի առանցքն են, և սա մատչելի լեզվով պետք է կարողանանք արագ բացատրել հայ հասարակությանը։ Այս առանցքում կարող է շատ արագ սկսվել միջընտրազանգվածային երկխոսությունը։ Մեզ լուծումներ են պետք։ Ժամանակը քիչ է։
Լրահոս
- Մաքսայինի որոշ աշխատողներ կեղծ ձեւակերպումներ են արել, թե իբր մեքենաները դուրս են եկել ՀՀ-ից եւ վերադարձել. Փաշինյան 14:07 30 Նոյեմբեր 2023
- Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ․ Պեսկով 13:58 30 Նոյեմբեր 2023
- Արդարադատության նախարարությունը լրացուցիչ գումար կծախսի էլեկտրոնային հսկողության նոր սարքեր գնելու համար 13:54 30 Նոյեմբեր 2023
- ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում չի նախատեսվում 13:52 30 Նոյեմբեր 2023
- Անձամբ եմ շփվել այդ արտասովոր մարդու հետ․ Պուտինի ցավակցությունը՝ Քիսինջերի մահվան կապակցությամբ 13:43 30 Նոյեմբեր 2023
- Հայաստանում կստեղծվի Արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոն 13:35 30 Նոյեմբեր 2023
- ԵՄ-ն Հայաստանին 11 մլն եվրո կհատկացնի արդարադատության ոլորտի բարեփոխումների համար 13:32 30 Նոյեմբեր 2023
- Բաքվում պահվում են 55 հայեր. 6 քաղաքացիական անձինք, 41 ռազմագերիներ, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ 13:21 30 Նոյեմբեր 2023
- Կառավարությունը դադարեցրեց արտերկրում սովորող երկու երիտասարդների տարկետման իրավունքը 13:10 30 Նոյեմբեր 2023
- Արթիկում 39-ամյա որդին ծեծի է ենթարկել 70-ամյա հորը, նա հիվանդանոցում մահացել է 13:00 30 Նոյեմբեր 2023
- ԱԱԾ տնօրենին ու տեղակալներին այսուհետ կնշանակի և կազատի վարչապետը 12:49 30 Նոյեմբեր 2023
- Ալմաթիի հյուրատանը բռնկված հրդեհը 13 մարդու կյանք է խլել 12:38 30 Նոյեմբեր 2023
- Փաշինյանն ասուլիսում շփոթվել է. 2024-ի աշխատանքային օրերը կմեկնարկեն հունվարի 3-ից 12:27 30 Նոյեմբեր 2023
- Վերացվել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը 12:16 30 Նոյեմբեր 2023
- Հայերը մեծապես օգտվում են վիզաների դյուրացման մասին համաձայնագրից, ավելացել է մուլտի վիզաների տրամադրումը. ԵՄ դեսպան 12:05 30 Նոյեմբեր 2023
- «Վաղվանից ձմեռ է միայն օրացույցով». Սուրենյան 11:54 30 Նոյեմբեր 2023
- ԼՂ-ում թոշակ ստացած անձինք առանց ընդհատման կստանան իրենց թոշակները. Նիկոլ Փաշինյան 11:45 30 Նոյեմբեր 2023
- Երուսաղեմում ահաբեկչություն է տեղի ունեցել․ 6 մարդ վիրավոր է 11:43 30 Նոյեմբեր 2023
- Միրզոյանը Բորելին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը 11:39 30 Նոյեմբեր 2023
- Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը երկարաձգվել է ևս մեկ օրով 11:32 30 Նոյեմբեր 2023
Փոխկապակցված նորություններ
-
13:58 30 Նոյեմբեր 2023 Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ․ Պեսկով Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ․ Պեսկով
-
13:52 30 Նոյեմբեր 2023 ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում չի նախատեսվում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում չի նախատեսվում
-
11:10 30 Նոյեմբեր 2023 Հայտնվել են «ընդդիմադիրներ», որոնք զառանցում են, թե Սարգսյանը իշխանությունը գցեց Փաշինյանի գրպանը Հայտնվել են «ընդդիմադիրներ», որոնք զառանցում են, թե Սարգսյանը իշխանությունը գցեց Փաշինյանի գրպանը
Տնտեսություն
-
13:54 30 Նոյեմբեր 2023 Արդարադատության նախարարությունը լրացուցիչ գումար կծախսի էլեկտրոնային հսկողության նոր սարքեր գնելու համար Արդարադատության նախարարությունը լրացուցիչ գումար կծախսի էլեկտրոնային հսկողության նոր սարքեր գնելու համար
-
13:32 30 Նոյեմբեր 2023 ԵՄ-ն Հայաստանին 11 մլն եվրո կհատկացնի արդարադատության ոլորտի բարեփոխումների համար ԵՄ-ն Հայաստանին 11 մլն եվրո կհատկացնի արդարադատության ոլորտի բարեփոխումների համար
-
17:50 29 Նոյեմբեր 2023 2024-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա. ՀԾԿ հանձնաժողովի որոշումը 2024-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա. ՀԾԿ հանձնաժողովի որոշումը
Հասարակություն
-
17:03 30 Նոյեմբեր 2023 Սպասվում է առանց տեղումների եղանակ Սպասվում է առանց տեղումների եղանակ
-
16:52 30 Նոյեմբեր 2023 Քննարկվել են Երևանի պետական համալսարանի և Կատարի համալսարանի միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր Քննարկվել են Երևանի պետական համալսարանի և Կատարի համալսարանի միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր
-
16:41 30 Նոյեմբեր 2023 Կոտայքի մարզպետը հինգ օրով մեկնում է արձակուրդ Կոտայքի մարզպետը հինգ օրով մեկնում է արձակուրդ