22:23:30 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մեզ չի հետաքրքրում, թե ով է լինելու մեր մրցակիցը․ հիմա պետք է չթուլանանք ու շարունակենք քրտնաջան աշխատել․ Մխիթարյան

    10:50 30 Հունվար 2025

    Միլաի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչում «Յուվենտուսի» կամ «Միլանի» հետ հնարավոր դիմակայության մասին հարցին։

     

    ««Միլա՞ն», թե՞ «Յուվենտուս» 1/8-րդ եզրափակչում: Մենք գիտենք, որ դա հնարավոր է, բայց մեզ չի հետաքրքրում, թե ով է լինելու մեր մրցակիցը: Հիմա պետք է չթուլանանք ու շարունակենք քրտնաջան աշխատել»,- ասել է Մխիթարյանը Amazon Prime-ին տված հարցազրույցում:

     

    Հիշեցնենք, որ «ներաձուրիները» փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին՝ լիգայի փուլում զբաղեցնելով 4-րդդ տեղը, իսկ «բյանկոներիներն» ու «ռոսոներիները» կանցկացնեն անցումային հանդիպումներ:

     

    Նշենք, որ «Յուվենտուսն» ու «Միլանը» 1/8-րդ եզրափակչում «Ինտերի» չորս հնարավոր մրցակիցներից են: Սիմոնե Ինձագիի թիմը կարող է հանդիպել ՊՍՎ-ի ու «Ֆեյենորդի» հետ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս