22:25:18 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մոտ ապագայում կձևավորվի ուկրաինական կարգավորման գործընթաց և կնշանակվեն բանակցողներ․ Լավրով

    19:23 18 Փետրվար 2025

    Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համակարծիք են եղել, որ պետք է ամեն ինչ անել աշխարհաքաղաքական ոլորտներում և տնտեսական հարցերում ջանքերը միավորելու համար։ Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստի-ն, այս մասին ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններից հետո հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

    Ըստ Լավրովի՝ հիմքեր կան ենթադրելու, որ ամերիկյան կողմը սկսել է ավելի լավ հասկանալ Ռուսաստանի դիրքորոշումը։

    «Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են, որ երբ իրենց շահերը չեն համընկնում, պետք է ոչ թե հակամարտություն հրահրեն, այլ լուծեն խնդիրները։ Կողմերը պայմանավորվել են, որ մոտ ապագայում կձևավորվի ուկրաինական կարգավորման գործընթաց և կնշանակվեն բանակցողներ։

    Ռուսական կողմը կնշանակի իր ներկայացուցիչներին, որոնք կաշխատեն հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ այն բանից հետո, երբ իրեն կտեղեկացնեն ամերիկյան պատվիրակության կազմի մասին։

     

    Բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել պայմաններ ստեղծել ուկրաինական հակամարտությունը լուծմանը զուգընթաց, որպեսզի Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունն ամբողջությամբ վերսկսվի»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

     

    Լավրովը խոսել է նաև Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցման վերաբերյալ բացասական դիրքորոշման մասին։

     

    «Մենք մեր ամերիկացի զրուցակիցներին բացատրեցինք, որ ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունն Ուկրաինայում անընդունելի է։ Ռուսաստանը բացատրել է նաև, որ չի հարձակվում քաղաքացիական օբյեկտների վրա»,- եզրափակել է Լավրովը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս