17:56:57 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Նալբանդյանը գնել է «Օազիս» սուպերմարկետների ցանցը, հիմա էլ բանակցում է «Քարֆուրի» և «Զովքի» հետ

    10:15 29 Փետրվար 2024

    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ գործարար Նարեկ Նալբանդյանն, իր այլ բիզնեսներից զատ, որոշել է հիմա էլ սուպերմարկետների ցանց բացել: Մեր հրապարակումից օրեր անց բացվեց «Էյթի էյթ» (88) անունը կրող ցանցի առաջին սուպերմարկետը: Նշել էինք նաև, որ Նալբանդյանը ցանկանում է, որ իր սուպերմարկետների ցանցը Հայաստանում լինի ամենամեծը:

     

    «Փաստ» թերթի տեղեկություններով, Նարեկ Նալբանդյանը միայն սուպերմարկետների սեփական ցանցով չի սահմանափակվի: Մեր աղբյուրների փոխանցմամբ, գործարարն արդեն իսկ գնել է «Օազիս» սուպերմարկետների ցանցը, հիմա էլ բանակցություններ է վարում նաև «Քարֆուր» և «Զովք» սուպերմարկետների ցանցերի հետ՝ դրանք ևս ձեռք բերելու նպատակով:

     

    Մեր տեղեկություններով, նախատեսվում է, ընդհանուր առմամբ, հանրապետության տարածքում 200-ից ավելի սուպերմարկետ բացել:

     

    Ավելին՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս