15:50:33 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Նպատակ ունենք ապահովելու մեր քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիություն, մատչելիություն և ֆինանսական պաշտպանություն. Ավանեսյան

    21:16 29 Մայիս 2024

    Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ժնևում մասնակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 77-րդ առողջապահական համաշխարհային վեհաժողովին:

     

    Ամենամյա վեհաժողովը ԱՀԿ որոշումներ կայացնող բարձրագույն մարմին է`

    անդամ-պետությունների բարձրաստիճան պատվիրակությունների, դիտորդների, միջազգային կառույցների մասնակցությամբ:

     

    Այս տարի այն ընթանում է «Բոլորը` հանուն առողջության, առողջություն` բոլորի համար» խորագրով:

     

    Ներկայացնելով Հայաստանի վերափոխման ռազմավարությամբ և ՀՀ կառավարության 5-ամյա ծրագրով առողջապահության ոլորտում համակարգային բարեփոխումների ճանապարհային քարտեզը` Անահիտ Ավանեսյանը նշել է. «Անցած տարիների մարտահրավերները հստակ ցույց տվեցին առողջապահական կայուն համակարգի կառուցման և դրա առաջանցիկ զարգացման կարևորությունը։ Ձեռնամուխ ենք եղել առողջապահական համակարգի բարեփոխման հավակնոտ ճամփորդության, այդ թվում՝ առողջության առաջնային պահպանման օղակի հզորացման, որակի բարելավման և էլեկտրոնային առողջապահության ներդրմամբ՝ որպես առողջապահական համակարգի հիմք: Նպատակ ունենք ապահովելու մեր քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիություն, մատչելիություն և ֆինանսական պաշտպանություն»:

     

    Նախարարն անդրադարձել է նաև հակամանրէային կայունության տարածման նվազեցման, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման և ռիսկի գործոնների նվազեցման, հոգեկան առողջության պահպանման աջակցությանն ուղղված աշխատանքներին` ԱՀԿ առաջնահերթություններին համահունչ:

     

    Նա իր ելույթում ընդգծել է նաև անդամ երկրների միջև համերաշխության և հավաքական գործողությունների կարևորությունը` հնարավոր գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համար:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ