12:35:45 7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Օրենքի խստությամբ պիտի պատասխան տա. ով ուզում է լինի, եղբայրս էլ լինի, պիտի պատասխան տա․ քաղաքապետ

    21:46 21 Ապրիլ 2024

    Քաղաքապետարանի աստիճաններին հայտնված վարորդի պահանջը եղել է Գյումրու քաղաքապետի հետ հանդիպումը։

     

     «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, վստահեցնելով՝ բարկացած է կատարվածից։

     

    «Ես գիշեր-ցերեկ ազատ ընդունելություն անում եմ, փողոցով զբոսնում եմ, թող գան մոտենան, իրենց խնդիրը բարձրացնեն, չի արդարացնում ոչ մի բան: Օրենքի ողջ խստությամբ պետք է պատասխան տա: Հողահատկացում անեն, չանեն, չի արդարացնում նման երևույթը, ով ուզում է լինի, գուցե եղբայրս լինի, պետք է պատասխան տա»,- ճեպազրուցին նշեց Վարդգես Սամսոնյանը՝ հավելելով, որ կընթանա քննություն, ամեն ինչ պարզ կդառնա:

     

    «Օրենքի ամբողջ խստությամբ պետք է պատասխան տա՝ ով ուզում է լինի, որ նման արատավոր երևույթներ այլևս չլինեն»,- հավելեց նա։

     

    «Արմենպրես»-ի թղթակցի տվյալներով՝ ճեպազրույցի պահին վարորդը մեքենայում չի եղել։ Ոստիկանները նրան բերման էին ենթարկել բաժին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս