23:07:02 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Օվերչուկը Կասպից ծովի «հնգյակի» երկրներին առաջարկել է մերձենալ ԵԱՏՄ-ին

    15:35 18 Փետրվար 2025

    ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Կասպից ծովի «հնգյակի» երկրներին առաջարկել է մերձենալ ԵԱՏՄ-ին. նա այս մասին ասել է Թեհրանում Կասպյան III տնտեսական ֆորումի շրջանակում: Նա նշել է, որ Իրանի մուտքը ԵԱՏՄ որպես դիտորդ երկիր օգնում է ամրապնդել տնտեսական կապերը տարածաշրջանում։

     

    «Առաջարկում եմ Կասպյան հնգյակի մյուս երկրներին մտածել ԵԱՏՄ-ի հետ մերձեցման օգուտների մասին»,- ասել է Օվերչուկը։

     

    Կասպյան «հնգյակում» ընդգրկված են Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը, Ղազախստանը և Թուրքմենստանը, որոնցից ԵԱՏՄ կազմում են միայն Ռուսաստանը և Ղազախստանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս