00:31:09 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Փաշինյանական իշխանությունը ՀՀ-ն վերածել է մի երկրի, երբ հաղթանակած բանակը տրանսֆորմացվել և քննարկվում է դատվող զինվորականների, դասալիքների, բարոյալքվածների համատեքստում․ Աբրահամյան

    11:18 8 Փետրվար 2025

    Փաշինյանական իշխանությունը Հայաստանը վերածել է մի երկրի, երբ հաղթանակած, մարտունակ ու ամուր մարտական ոգի ունեցող բանակը հանրային-քաղաքական դիսկուրսում տրանսֆորմացվել և քննարկվում է դատվող զինվորականների, դասալիքների, բարոյալքվածների համատեքստում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

    «Փաշինյանին «հաջողվեց» առաջնագծում պայմաններ և իրավիճակ թելադրող բանակին վերածել նահանջող, համակերպվող և երկրորդական դեր ունեցող կառույցի:

    Ընդ որում` դա արվեց ոչ միայն քաղաքական որոշումների, այլ նաև բարձրաստիճան զինվորականների լռության, իսկ որոշների դեպքում` մասնակցության պայմաններում:

    Այսօր էլ վստահ եմ, որ եթե 44-օրյա պատերազմին երկրի գլխին նորմալ` միջին ինտելեկտի, հնարավորության ու ազգային մտածողության մարդիկ լինեին, ապա այսպիսի ողբերգական հետևանքներ չէր լինի, Արցախը չէինք կորցնի, ՀՀ-ի տարածքները չէին օկուպացվի, այսքան զոհեր չէին լինի, իսկ դատարանում էլ այսքան մեծ թվով գլխիկոր նստած, դատվող զինվորականներ չէին լինի»,-գրել է Աբրահամյանը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս