- Մահացել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պապիկը
- Դավիթ Տոնոյանը ՌԴ ԱԳՆ և Ադրբեջանի դեսպանատների առջև պահանջել է Բաքվից ազատել հայ գերիներին
- Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ ցանկանում է ոչ ստանդարտ հարցազրույց տալ․
- Դնում ենք 100 դրամն ու իջնում. Հայկ Մարությանը հանրային տրանսպորտի նոր համակարգի դեմ բոյկոտի ձևն է ներկայացրել
- Թուրքիայի ՆԳՆ–ը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին
- Պուտինը հաջողություն է մաղթել Լուկաշենկոյին առաջիկա նախագահական ընտրություններում
- Երևանում 14-ամյա տղան Mercedes-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը. կա վիրավոր
- Ինչ է նվիրել Պուտինը Փեզեշքիանին
- Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը փակ կլինի Մարտին Լյութեր Քինգի օրվա կապակցությամբ
- Մայր Տաճարում կատարվել է աղոթք գերիների համար
Պայմանագիրը խզվել է, շինարարական ոլորտում Կառավարության հերթական ձախողումը Լոռում է․ «Ժողովուրդ»
10:14 5 Մարտ 2024
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխող կառավարությունը եւս մեկ շինարարական նախագիծ է ձախողել։ Սպիտակ քաղաքում նոր բնակելի շենքի կառուցումը, որը մեկնարկել էր 2021 թվականին եւ նախատեսվում էր ավարտին հասցնել 2023 թվականին, մինչ այժմ ավարտված չէ։
2024 թվականի փետրվարի 12-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեն բաց մրցույթի գնման ընթացակարգով 421 մլն 690 հազար դրամ է հատկացրել՝ Սպիտակ քաղաքում նոր բնակելի շենքի կառուցման մնացորդային աշխատանքներն ավարտելու համար։
Կառավարությունը 2022 թվականի հուլիսի 7-ի նիստում որոշում էր կայացրել, ըստ որի, կապահովվի Սպիտակ քաղաքում նոր բնակելի շենքի եւ Արագածոտնի մարզի՝ Ապարանի Բաղրամյան 43 հասցեում գտնվող վթարային շենքի փոխարեն նոր բնակելի շենքի կառուցման աշխատանքների շարունակականությունը: 2021 թվականի ընթացքում քաղաքաշինության կոմիտեն Սպիտակ քաղաքում նոր բնակելի շենքի կառուցման աշխատանքների, որակի տեխնիկական հսկողության, խորհրդատվական ծառայության, շենքի կառուցման աշխատանքների նկատմամբ հեղինակային հսկողության ծառայության եւ այլ մատակարարումների համար այս բնակելի համալիրի հետ կնքել է 7 պայմանագիր։ Պայմանագրերը կնքվել են «ՄԻՔՆԱՐ» ՍՊԸ, «Վանարխ» ՍՊԸ եւ «Դ.Ա.Ն. ՇԻՆ» ՍՊԸ ընկերությունների հետ։
2021 թվականի պայմանագրով սահմանված էր, որ շինարարական աշխատանքները պետք է սկսվեին պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից, եւ աշխատանքների կատարման ողջ ծավալով կատարման ժամկետ է սահմանվում 480 օրացուցային օրը՝ այսինքն 1 տարի 3 ամիս ժամկետը։ Նշված ժամկետում աշխատանքը պետք է ավարտվեր. հիշյալ պայմանագրի ընդհանուր գինը կազմել էր 574 մլն դրամ։
«Ժողովուրդ» օրաթերթը Լոռու մարզի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից տեղեկացավ, որ Սպիտակ քաղաքում նոր բնակելի շենքի կառուցման ընթացքում կառուցապատող ըկերության հետ խնդիրներ են եղել՝ աշխատանքները ո՛չ ժամանակին եւ ո՛չ պատշաճ կատարելու պատճառով. «Նախկին կապալառուի հետ պայմանագիրը խզվել է, եւ այժմ նոր պայմանագիր կնքելու գործընթաց է ընթանում։ Հիմա մեզ դեռ վերջնական ոչինչ չեն հայտնել, քանի որ պատվիրատուն քաղաքաշինության կոմիտեն է։ Մենք դիմել ենք, սակայն դեռ պատասխան չենք ստացել. ուզել էինք 2024 թվականի պայմանագրերի փաթեթ, բայց պատասխան չենք ստացել։ Նոր կապալառուի վերաբերյալ կնքված պայմանագրից ես տեղյակ չեմ. համենայնդեպս, մեզ պաշտոնապես չեն հայտնել»։
Մեր զրուցակիցը դժվարացավ հիշել՝ նախկին կապալառուն ով է եղել, սակայն նշեց, որ շինարարը եղել է Աշոտ Դանիելյանը։ Հավելեց նաեւ, որ բնակիչներին տեղեկացրել են, որ բնակելի շինության աշխատանքները կավարտվեն 2023 թվականին, իսկ պայմանագրում բոլորովին այլ բան է նշված։
Բանն այն է՝ քաղաքաշինության կոմիտեն տարեսկզբին կնքել է նոր պայմանագիր՝ Սպիտակ քաղաքում նոր բնակելի շենքի կառուցման մնացորդային աշխատանքները ավարտին հասցնելու համար, սակայն, մարզում այդ մասին չեն ծանուցվել։
«Ժողովուրդ» օրաթերթը քաղաքաշինության կոմիտեից տեղեկացավ, որ վերջին կնքված պայմանագրով շինարարության համար հատկացվել է 270 օրացուցային օր։
Նախորդ փորձից հետո տուժած քաղաքաշինության կոմիտեն նոր պայմանագրում առանձին կետ է սահմանել, ըստ որի, շինհրապարակի պատշաճ կազմակերպումը, կահավորումը չկատարելու դեպքում, սահմանվում է տուգանք՝ 350 հազար դրամ: Տեխնիկական անվտանգության նորմերը չպահպանելու համար՝ 1 մլն դրամ, սանիտարահիգենիկ եւ բնապահպանական նորմերի չպահպանման համար՝ 700 հազար դրամ։
Այսինքն՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում։
Ստացվում է, որ բավական չէ այն, որ մեկ տարուց ավել ուշացվել է բնակելի շենքի շինարարությունը, հիմա էլ մարզային պատասխանատուն պատշաճ չի ծանուցվում, որ նոր գործընթացներ կան։ Փաստը մնում է փաստ, որ շենքը չկա, գումարները միանշանակ վերադարձված չեն, սակայն նոր պայմանագրով միլիոնները հատկացված են։
Վերջում՝ որպես եզրակացություն, կարող ենք ընդգծել, որ նոր իշխանությունները շինարարական ոլորտում գրեթե ոչ մի գործարք չեն հաջողել, եւ որպես գլխավոր կոռուպցիոներ՝ պատժվեցին մարզպետները եւ քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլյանը»:
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Լրահոս
- Մահացել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պապիկը 23:43 19 Հունվար 2025
- Դավիթ Տոնոյանը ՌԴ ԱԳՆ և Ադրբեջանի դեսպանատների առջև պահանջել է Բաքվից ազատել հայ գերիներին 23:24 19 Հունվար 2025
- Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ ցանկանում է ոչ ստանդարտ հարցազրույց տալ․ 23:00 19 Հունվար 2025
- Դնում ենք 100 դրամն ու իջնում. Հայկ Մարությանը հանրային տրանսպորտի նոր համակարգի դեմ բոյկոտի ձևն է ներկայացրել 22:16 19 Հունվար 2025
- Թուրքիայի ՆԳՆ–ը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 21:48 19 Հունվար 2025
- Պուտինը հաջողություն է մաղթել Լուկաշենկոյին առաջիկա նախագահական ընտրություններում 21:15 19 Հունվար 2025
- Երևանում 14-ամյա տղան Mercedes-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը. կա վիրավոր 20:27 19 Հունվար 2025
- Ինչ է նվիրել Պուտինը Փեզեշքիանին 20:00 19 Հունվար 2025
- Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը փակ կլինի Մարտին Լյութեր Քինգի օրվա կապակցությամբ 19:24 19 Հունվար 2025
- Մայր Տաճարում կատարվել է աղոթք գերիների համար 18:55 19 Հունվար 2025
- Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի․ ԱԳՆ 18:23 19 Հունվար 2025
- Արագածոտնի գյուղերից մեկից ընտանիքի 5 անդամները տեղափոխվել են հիվանդանոց․ նրանից 3-ը անչափահաս են 17:21 19 Հունվար 2025
- Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա նախագահական ընտրություններում 16:42 19 Հունվար 2025
- Բայդենի վարչակազմը հսկայական վնաս է հասցրել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններին․ Լավրով 15:58 19 Հունվար 2025
- Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն. oդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 15:32 19 Հունվար 2025
- Միջնորդներին տրվել է ազատ արձակվող պատանդների ցուցակը․ Նեթանյահուի գրասենյակ 15:16 19 Հունվար 2025
- Երևանի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել են քաղաքացիներ 14:43 19 Հունվար 2025
- Իսրայելը հետաձգում է Գազայում ծրագրված զինադադարը 14:18 19 Հունվար 2025
- Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 13:57 19 Հունվար 2025
- Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կա վիրավոր. կասկածյալը վիրավորի եղբայրն է 13:14 19 Հունվար 2025
Փոխկապակցված նորություններ
-
23:43 19 Հունվար 2025 Մահացել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պապիկը Մահացել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պապիկը
-
22:16 19 Հունվար 2025 Դնում ենք 100 դրամն ու իջնում. Հայկ Մարությանը հանրային տրանսպորտի նոր համակարգի դեմ բոյկոտի ձևն է ներկայացրել Դնում ենք 100 դրամն ու իջնում. Հայկ Մարությանը հանրային տրանսպորտի նոր համակարգի դեմ բոյկոտի ձևն է ներկայացրել
-
20:27 19 Հունվար 2025 Երևանում 14-ամյա տղան Mercedes-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը. կա վիրավոր Երևանում 14-ամյա տղան Mercedes-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը. կա վիրավոր
Քաղաքականություն
-
23:00 19 Հունվար 2025 Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ ցանկանում է ոչ ստանդարտ հարցազրույց տալ․ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ ցանկանում է ոչ ստանդարտ հարցազրույց տալ․
-
11:13 19 Հունվար 2025 «էտապ». Նիկոլ Փաշինյանը նոր հուշեր է հրապարակել բանտային օրագրից «էտապ». Նիկոլ Փաշինյանը նոր հուշեր է հրապարակել բանտային օրագրից
-
15:17 18 Հունվար 2025 «Ես որևէ մեկին չեմ միացել»․ Միքայել սրբազանը` Արշակ Կարապետյանի հայտարարության մասին «Ես որևէ մեկին չեմ միացել»․ Միքայել սրբազանը` Արշակ Կարապետյանի հայտարարության մասին