23:36:41 12°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Պայքարելու ենք, որ առաջիկա արտահերթ կամ հերթական ընտրույթուններին Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի. Հովիկ Աղազարյան

    11:53 8 Փետրվար 2025

    Ես և պարոն Ասլանյանն ունենալով քիչ թե շատ քաղաքական փորձ՝ կարծում ենք, որ կարող ենք օգտակար լինել պետությանը և այն իրողություններում, որ մենք հայտնվել ենք, ձեզ տեղյակ հանգամանքների բերումով, մեզ դրդեց այս քայլին, որովհետև այլ ֆորմատ չկարողացանք գտնել, նպատակահարմար չէր այս կամ այն քաղաքական ուժին միանալ: Այս մասին իր կուսակցության բացման հանրագումարին լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով կուսակցության գաղափարին:

     

    Ըստ պատգամավորի՝ իրենց շատ հեղափոխական գաղափարներ, ցավոք սրտի, ՔՊ-ական իրենց ընկերների կողմից չեն ընդունվել։

     

    «Հիմա հնարավորություն կունենանք այս ձևով ներկայանալ ժողովրդին: Մենք պայքարելու ենք, որ առաջիկա արտահերթ կամ հերթական ընտրույթունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի, չդառնա ՀՀ վարչապետ»,- ասաց Աղազարյանը:

     

    Ճշտող հարցին՝ իրենց կուսակցության օրակարգում նաև հրաժարականի պահանջ կա՞, նա ասաց. «Չէ, այդպես մի՛ նայեք, երբ մենք ասենք պահանջում ենք իշխանության հրաժարական, պետք է ուրեմն վաղվանից այդ հարցը բերենք օրակարգ: Մենք ընտրությունների միջոցով ենք ուզում ներկայանալ ժողովրդին, փողոցային պայքար չի լինի»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս