18:03:56 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ոսկեպարում սահմանի երկայնքով փշալարերի ցանկապ ենք սարքում, այնտեղ բացառված է մարդ կամ կով անցնի. Փաշինյանը՝ Ճակատենի բնակիչներին

    15:36 16 Հունիս 2024

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք այցի շրջանակներում այցելել է նաև գյուղ Ճակատեն՝ հանդիպել բնակիչների հետ։

     

    «Մտածում էի, ոնց անենք, որ Ճակատեն գյուղը զարգանա, այստեղ հազարավոր տուրիստներ պետք է գան, բայց փաստն այն է, որ առանց խաղաղության հնարավոր չի լինի»,-ասել է Փաշինյանը։

     

    Փաշինյանը Ճակատենի բնակիչներին ցույց տվեց Ոսկեպարում՝ սահմանին, տեղադրած փշալարերը և հավաստիացրեց, որ անհնար է այնտեղով մարդ կամ կով անցնի։

     

    «Հիմա ուզում եմ ցույց տամ, թե Ոսկեպարում ինչ ենք անում, սահմանի երկայնքով փշալարերի ցանկապ ենք սարքում, այնտեղ բացառված է մարդ կամ կով անցնի։

     

    Կովը սկզբուքնորեն չի հասնի, սահմանապահները կանգնած են, բայց եթե հասնի էլ՝ բացառված է, չի անցնի»,-նշեց Փաշինյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս