05:05:52 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Պուտինն ու Ալիևը քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցը

    14:12 26 Նոյեմբեր 2022

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

     

    Կրեմլի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ պայմանավորվածությունների համալիր փաթեթի իրականացմանն ուղղված հետագա քայլերը։

     

    Նշվում է, որ նրանք շեշտադրում են արել «տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման գործնական խնդիրների վրա»։

     

    Հավելենք, որ Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Ալիեւի հետ նաեւ ՀԱՊԿ խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան գալուց առաջ՝ նոյեմբերի 22-ին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս