11:26:39 8°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Անձամբ եմ շփվել այդ արտասովոր մարդու հետ․ Պուտինի ցավակցությունը՝ Քիսինջերի մահվան կապակցությամբ

    13:43 30 Նոյեմբեր 2023

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցել է Քիսինջերի կնոջը` ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի մահվան կապակցությամբ․

     

    Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախկին պետքարտուղարին անվանել է ականավոր դիվանագետ և իմաստուն պետական գործիչ․

     

    ՌԴ նախագահը նշել է, որ Հենրի Քիսինջերի անվան հետ անքակտելիորեն կապված է պրագմատիկ արտաքին քաղաքական գիծը, որը թույլ է տվել ժամանակին հասնել միջազգային լարվածության լիցքաթափմանը, դուրս գալ խորհրդա-ամերիկյան կարևորագույն պայմանավորվածությունների, որոնք նպաստել են գլոբալ անվտանգության ամրապնդմանը․

     

    «Բազմիցս առիթ եմ ունեցել անձամբ շփվել այդ խորիմաստ, արտասովոր մարդու հետ, անկասկած, նրա մասին ամենավառ հիշողությունները կմնան ինձ հետ», - ՌԴ նախագահի խոսքերը մեջբերում է ТАСС-ը։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս