02:07:21 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա նախագահական ընտրություններում

    16:42 19 Հունվար 2025

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

     

    Պուտինը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Տիրոջ Աստվածհայտնության տոնի առթիվ և իր բարեմաղթանքները փոխանցել Բելառուսի բոլոր ուղղափառ քաղաքացիներին։

     

    ՌԴ նախագահը նաև հաջողություն է մաղթել Ալեքսանդր Լուկաշենկոյին 2025 թվականի հունվարի 26-ին կայանալիք նախագահական ընտրություններում։

     

    Զրուցակիցները հաստատել են երկու երկրների միջև դաշինքի և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման իրենց փոխադարձ հանձնառությունը և պայմանավորվել հետագա անձնական շփումների մասին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս