19:15:48 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Պղնձե փաթույթները գողացել և մեկ միլիոն հարյուր հազար դրամով վաճառել էր

    22:38 20 Մայիս 2024

    Մայիսի 18-ին ոստիկանության Կապանի բաժին փակ բաժնետիրական մի ընկերության աշխատակցից հաղորդում էր ստացվել, որ մայիսի 17-ի ժամը 16-ից մայիսի 18-ի ժամը 8-ն ընկած ժամանակահատվածում պատուհանը ջարդել, մտել են ընկերության տարածքում գտնվող փաթեթավորման արտադրամաս և գողացել 56 պղնձե փաթույթ՝ մոտ 425 կգ ընդհանուր քաշով:

     

    Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ ՓԲԸ արտադրամասից գողությունը կատարել էր Քաջարան քաղաքի բնակիչ 35-ամյա երիտասարդը: Պարզվել է նաև, որ նա իր «Ֆորդ» մակնիշի մեքենայով գողոնը տեղափոխել էր Շինուհայր և վաճառել նույն գյուղի մի բնակչի:

     

    Քաջարանցի երիտասարդը ներկայացվել է ոստիկանության Կապանի բաժին: Նա ձերբակալվել է: Հայտնաբերվել և ոստիկանության Կապանի բաժին է ներկայացվել նաև Շինուհայրի բնակիչը: Նա հայտնել է, որ մայիսի 18-ին քաջարանցի երիտասարդից գնել է 400 կգ պղնձե փաթույթ՝ վճարելով 1 միլիոն 100 հազար դրամ:

     

    Գողոնն ամբողջությամբ հայտնաբերվել է:

     

    Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս