05:49:03 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Քննարկվել են Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածում ճեմուղու կառուցման, հարակից տարածքների բարեկարգման հարցերը

    22:46 28 Նոյեմբեր 2023

    Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը նոյեմբերի 27-ին մասնակցել են աշխատանքային քննարկման, որը նախաձեռնվել էր ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի կողմից:

     

    Դիտարկվել է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ ՀՀ մարզերի և համայնքների համար միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման ընթացքը: Կոմիտեի պատասխանատուները տեղեկացրել են, որ հանրապետության 8 մարզերի համայնքներն արդեն ունեն քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր, իսկ Լոռու և Կոտայքի մարզերի համար դրանք մշակվում են: Փաստաթղթերը կանոնակարգում են բնակավայրերի հեռանկարային զարգացման ու քաղաքաշինական գործունեության հետ կապված հարցերը:

     

    Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածում ճեմուղու կառուցման, հարակից տարածքների բարեկարգման նախագծի ու կանոնադրության մշակման աշխատանքներին: Ներկայացվել են ավարտական փուլում կանոնակարգման ենթակա հարցերը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս