04:57:58 26°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված աշխատանքային խմբերը կիրականացնեն աղետի գոտու շենքերի և կառույցների տեխնիկական վիճակի հետազննություն

    21:05 29 Մայիս 2024

    Լոռու և Տավուշի մարզերում հորդառատ անձրևների հետևանքով գետերի վարարումից վնասված շենքերի ու շինությունների ուսումնասիրություն իրականացնելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվել են աշխատանքային խմբեր՝ հանրապետության ոլորտային ինժեներների և մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավմամբ:

     

    Վարչապետի որոշմամբ ստեղծված օպերատիվ շտաբի ցուցումներով աշխատանքային խմբերը գործուղվելու են աղետի գոտու բնակավայրեր՝ շենքերի և կառույցների տեխնիկական վիճակի հետազննություն իրականացնելու, վնասների ծավալների խոշորացված գնահատականներ տալու և վերականգնման առաջարկներ ներկայացնելու նպատակով:

     

    Հեղեղումների հետևանքները վերացնելու նպատակով ստեղծված օպերատիվ շտաբի կազմում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը կոմիտեի պատասխանատուների հետ մասնակցել է աղետի գոտում իրականացվող աշխատանքներին:

     

    Կոմիտեի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և ինժեներական կառույցների շինարարության ոլորտում հայտնի ընկերությունների մասնագետներն իրականացրել են Լոռու մարզի վնասված կամուրջների ակնադիտական և գործիքային ուսումնասիրություններ, տվել համապատասխան ցուցումներ:

     

    Խաշթառակ տանող կամրջի տեխնիկական վիճակի հետագա դինամիկան դիտարկելու համար դրվել են անշարժ կետեր (նիշեր): Հետազոտվել է նաև Այրում կայարանը գետի ձախ ափին կապող կամրջի տեխնիկական վիճակը, դիտարկվել կամուրջը երկաթուղայինից ավտոճանապարհային փոխելու առաջարկը: Լուծումները քննարկվել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հետ։ Ձեռնարկվել են միջոցներ՝ կարճ ժամանակում խնդրին նախագծային լուծումներ տալու նպատակով։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս