09:26:34 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումներում ամփոփվել են կատարված աշխատանքները. ՊՆ

    23:56 20 Մայիս 2024

    Զինված ուժերում անցկացված ռազմավարական հրամանատարաշտաբային

    զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումներում մայիսի 20-ին ամփոփվել են կատարված աշխատանքները, նախանշվել ինչպես դրական արձանագրումները, այնպես էլ ի հայտ եկած որոշակի թերությունները, որոնց շտկման ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր, հայտնում է ՊՆ-ն:

     

    Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքում

    ներդաշնակվել են զորատեսակների և դրանց ստորաբաժանումների

    գործողությունները, խաղարկվել իրական պայմաններին մոտեցված մարտավարական մի շարք դրվագներ։

     

    Հիշեցնենք, որ ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը մեկնարկել էր մայիսի 14-ին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս