23:07:02 30°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ռուսաստանը մեղադրել է ԱՄՆ-ին՝ ռուս դիվանագետների մեկնելու համար հատուկ չվերթի թույլտվություն չտալու համար

    01:54 23 Հունիս 2022

    Ամերիկյան կողմը շարունակում է փլուզել երկկողմ հարաբերությունները, որոնք առանց այդ էլ անմխիթար վիճակում են։ Վաշինգտոնը մեր երկրի նկատմամբ թշնամական հերթական քայլն արեց՝ թույլ չտալով ռուսական պետական ​​ավիացիայի հատուկ չվերթին ԱՄՆ ժամանել։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։

    «Բայդենի վարչակազմը նախընտրեց ամբողջովին անտեսել այն փաստը, որ, ըստ էության, դա մարդասիրական ակցիա էր, քանի որ մեր ինքնաթիռը պետք է մեկներ մեր այն գործընկերների հետեւից, որոնց ավելի վաղ Պետդեպարտամենտը հրամայել է լքել ԱՄՆ-ն մինչեւ այս ամսվա վերջ։

    Նման պահվածքն անպատասխան չի մնա։ Ինչպես ավելի վաղ զգուշացրել ենք, դա կունենա համարժեք պատասխան»,-ասվում է Զախարովայի մեկնաբանության մեջ։

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ