05:29:50 26°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ռուսաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը պետք է համատեղ ապրելու, փոխհարաբերությունների զարգացման բանաձև մշակեն. Սեիդով

    23:40 27 Մայիս 2024

    Ռուսաստանը և Հարավային Կովկասի պետությունները պետք է համատեղ ապրելու բանաձև մշակեն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Միլի մեջլիսի (խորհրդարան) միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի կոմիտեի նախագահ Սամեդ Սեիդովը՝ Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

     

    ՛՛Ռուսաստանը կովկասյան տարածաշրջանի բաղկացուցիչ մասն է։ Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը նույնպես կովկասյան պետություններ են։ Միասին մենք պետք է համատեղ ապրելու, մեր փոխհարաբերությունների զարգացման բանաձև մշակենք՛՛,-ասել է Սեիդովը։

     

    Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Ռուսաստանը եզակի օրինակ են ներկայացնում, թե ինչպես պետք է համագործակցել և զարգացնել հարաբերությունները: Խորհրդարանական կոմիտեի ղեկավարը կարծում է, որ Բաքվին և Մոսկվային հաջողվել է հաղթահարել ՛՛պարտադրված սխալ՛՛ կարծրատիպերն այն մասին, որ Ռուսաստանի հետ ընկերություն անելը վտանգավոր է: ՛՛Ընդհակառակը, որքան կայուն է Ռուսաստանը, այնքան կայուն են նրա շուրջ գտնվող պետությունները։ Որքան ավելի շատ տնտեսական բարգավաճում ենք մենք տեսնում Ռուսաստանի Դաշնությունում, այնքան ավելի դրական տնտեսական էֆեկտներ են ունենում հարեւան պետությունները՛՛,-ընդգծել է Սեիդովը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս