05:48:23 12°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՌԴ-ում ՀՀ դեսպանը և ՌԴ Դաշնային Խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը

    23:20 3 Հոկտեմբեր 2024

    ՌԴ Դաշնային Խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը հանդիպում է ունեցել ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ խորհրդի լրատվական ծառայությունը։

     

    Զրույցին մասնակցել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Վլադիմիր Ջաբարովը:

     

    Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը, մտադրություն է հայտնվել նպաստել դրանց զարգացմանը: Գրիգորի Կարասինն ընդգծել է Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների դաշնակցային բնույթը, որոնք անհրաժեշտ է ամրապնդել՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների:

     

    Կողմերը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունը և պարբերաբար կարծիքներ փոխանակել երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ