16:01:56 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ռուսաստանը շարունակում է հատուկ ռազմական գործողությունը․ Պեսկով

    20:50 28 Նոյեմբեր 2023

    Ռուսաստանի քայլերը պայմանավորված են ՆԱՏՕ-ի՝ առճակատման գնալու մտադրություններով, ուստի Ռուսաստանը շարունակում է հատուկ ռազմական գործողությունը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

    «ՆԱՏՕ-ն Ռուսաստանին թշնամի է համարում, դաշինքը ստեղծվել է որպես Ռուսաստանին դիմակայելու գործիք։ Մենք դա շատ լավ հասկանում ենք, և մեր հետագա գործողությունները պլանավորում եք այս իրողությանը համապատասխան։ Ուստի հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է»,- ասել է Պեսկովը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս