01:10:01 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը Հնդկաստանում հանդիպել է հնդիկ գործընկերոջ՝ Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության ղեկավարի հետ

    20:21 12 Փետրվար 2025

    Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպել է Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության (Defence Research & Development Organisation, DRDO) ներկայացուցիչներին` կազմակերպության ղեկավար Դոկտոր Սամիր Վ. Կամատի գլխավորությամբ:

    Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ գիտահետազոտական մշակումների հեռանկարների, ինչպես նաև ռազմատեխնոլոգիական ոլորտում միջգերատեսչական կապերի զարգացման հնարավորությունների վերաբերյալ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս