04:47:43 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ռուսական կողմը հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին

    20:42 7 Դեկտեմբեր 2024

    Ռուսական զինուժը հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին, որոնցից սնուցվում են ռազմական արդյունաբերության ձեռնարկությունները, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

     

    «Օպերատիվ-մարտավարական ավիացիայի, հարվածային անօդաչու թռչող սարքերի, հրթիռային զորքերի և ՌԴ ԶՈւ հրետանային ստորաբաժանումների միջոցով խոցվել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի գործունեությունն ապահովող էներգետիկ օբյեկտները»,- նշված է հաղորդագրությունում։

     

    ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ հարվածներ են հասցվել նաև Ուկրաինայի զինանձնակազմին և զինտեխնիկային՝ 142 շրջաններում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս