11:14:00 8°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Իշխան Սաղաթելյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ-ում Սիրիայի Արաբական հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ

    22:32 6 Փետրվար 2023

    Իշխան Սաղաթելյանը՝ որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար հեռախոսազրույց է ունեցել ՀՀ-ում Սիրիայի Արաբական հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. Նորա Արիսյանի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաղաթելյանը։

     

    «Քիչ առաջ` որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար հեռախոսազրույց եմ ունեցել ՀՀ-ում Սիրիայի Արաբական հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. Նորա Արիսյանի հետ:

     

    Տիկին դեսպանին իմ ցավակցություններն եմ փոխանցել այսօր տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի հետեւանքով ունեցած մարդկային կորուստների կապակցությամբ, զորակցություն հայտնել Սիրիայի բարեկամ ժողովրդին եւ սիրիահայ համայնքի մեր քույրերին ու եղբայրներին»,- գրել է նա։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս