23:24:03 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Ռուսաստան-ԱՄՆ հանդիպումից առաջ հանդիպել է Ռուբիոյի հետ

    22:12 17 Փետրվար 2025

    Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը Էր Ռիադում ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին: Այս մասին հայտնում է SPA սաուդյան գործակալությունը։

     

    Ռուբիոն Սաուդյան Արաբիա է ժամանել Իսրայելից՝ Մերձավոր Արևելք կատարած իր առաջին շրջագայության շրջանակում։

     

    Ռուբիոյի և Սալմանի հանդիպումն անցկացվել է ամերիկյան և ռուսական պատվիրակությունների հանդիպման նախօրեին՝ Էր Ռիադում Ուկրաինայի հարցով երկու երկրների ղեկավարների գագաթնաժողովը նախապատրաստելու նպատակով։ Նրանց հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հայտնում։

     

    Ռուբիոն ավելի վաղ հանդիպել էր Սաուդյան Արաբիայի իր գործընկեր արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանի հետ։

     

    Հիշեցնենք, որ Էր Ռիադում երեքշաբթի տեղի կունենա Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունները։  

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս