17:45:28 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Սևաստոպոլում արտակարգ դրություն է հայտարարվել

    18:25 24 Հունիս 2024

    Երկուշաբթի Սևաստոպոլում և Ղրիմում սգո օր է հայտարարվել՝ ուկրաինական զինված ուժերի հրթիռակոծության հետևանքով զոհվածների հիշատակին։ Սևաստոպոլում նաև արտակարգ դրություն է մտցվել ուկրաինական հրետակոծության պատճառով։ Հրամանը կայացրել է քաղաքի ղեկավար Միխայիլ Ռազվոժաևը։ Նրա խոսքով՝ ուկրաինական զինված ուժերի կիրակնօրյա հրթիռային հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա։ Տուժել է 151 մարդ, 82-ը՝ հոսպիտալացվել:

     

    Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական բանակն արձակել է հինգ ամերիկյան ATACMS հրթիռ։ Դրանցից չորսը խոցվել են, մեկը «շեղվել է իր հետագծից և պայթել, բեկորներն ընկել են մի քանի շրջանում, այդ թվում՝ Ուչկուևկայի լողափին, որտեղ շատ հանգստացողներ են եղել։

     

    Գերատեսչությունում նշել են, որ Ուկրաինան և Միացյալ Նահանգները «պատասխանատվություն են կրում խաղաղ բնակչության վրա կանխամտածված հրթիռային հարձակման համար»։

     

    ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Սևաստոպոլի վրա հարձակման հետ կապված ՌԴ-ում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավար Լին Թրեյսիին կանչել են Ռուսաստանի արտգործնախարարություն:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս