13:24:54 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Սլովակիայում հազարավոր մարդիկ ցույցեր են անում՝ պահանջելով վարչապետի հրաժարականը

    14:23 8 Փետրվար 2025

    Սլովակիայում տասնյակ հազարավոր մարդիկ փետրվարի 7-ին դուրս են եկել փողոց՝ բողոքելու վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կառավարության ռուսամետ քաղաքականության դեմ։

    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը՝ մանրամասնելով, որ միայն Բրատիսլավայում՝ Ազատության հրապարակում, հավաքվել է 42-45 հազար մարդ։ 

    Նշվում է, որ ցույցերն անցկացվում են «Սլովակիան Եվրոպա է» և «Հրաժարական, հրաժարական» կարգախոսներով, իսկ ցուցարարները փողոց են դուրս եկել ոչ միայն մայրաքաղաքում, այլև 40 այլ բնակավայրում, այդ թվում՝ 13 քաղաքում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս