05:59:38 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ Ադրբեջանի և ՀՀ-ի միջև բոլոր խնդիրները չեն լուծվել. թուրք պատգամավոր

    21:45 26 Փետրվար 2024

    Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ Ադրբեջանի և Հայաստանի միջև բոլոր խնդիրները չեն լուծվել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, թուրք-ադրբեջանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմը՝ ելույթ ունենալով Անկարայում Թուրքիա-Ադրբեջան բարեկամության հիմնադրամի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից կազմակերպված արարողության ժամանակ, որը նվիրված էր Խոջալուի դեպքերի 32-րդ տարելիցին, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

     

    Նշվում է, որ թուրք պատգամավորն ասել է, որ «Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը, որն արտացոլում է իր «տարածքային հավակնությունները Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ», հակառակ դեպքում նման պետության հետ խաղաղությունն անհնար կլինի»։

     

    Ըստ նրա՝Ադրբեջանը և Թուրքիան ուշադիր հետևում են այս գործընթացին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս