17:55:39 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Թուրք-ադրբեջանական միասնությունը շարունակելու է մնալ տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխիքը. Ֆիդան

    17:35 16 Հունիս 2024

    Թուրք-ադրբեջանական միասնությունը շարունակելու է մնալ տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխիքը, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը:

    Նա այս մասին գրում է X. սոցկայքի իր էջում:

    «Թուրքիան և Ադրբեջանը երկու պետություն են, որոնք կապված են բարեկամության և անսասան եղբայրության խորը կապերով։ Շուշայի (Շուշիի-Խմբ.) հռչակագրով ամրագրված այս միասնությունը շարունակելու է մնալ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխիքը։ Հուսով եմ, որ մեր սերն ու եղբայրությունը «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո հավերժ կմնա», - գրել է նա:

    Շուշիի հռչակագիրը ստորագրվել է 2021 թվականի հունիսի 15-ին՝ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից: Ստորագրումը տեղի է ունեցել օկուպացված Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս