02:35:45 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գլխավոր տոնածառի լույսրեը կվառվեն, երբ արմատական ​​ընդդիմությունը չի խանգարի երեխաներին․ Կալաձե

    19:42 14 Դեկտեմբեր 2024

    Վրաստանում Ամանորի գլխավոր եղևնու լույսերի վառումը հետաձգվում է անորոշ ժամանակով, հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

    Մայրաքաղաքի գլխավոր տոնածառը խորհրդարանի շենքի մոտ պետք է վառվեր դեկտեմբերի 14-ին՝ ժամը 19:00-ին, սակայն եղեւնին հարող տարածքը շարունակում է մնալ բողոքի ակցիայի էպիկենտրոնը։ Խորհրդարանի շենքի մոտ հարյուրավոր մարդիկ են հավաքվել։

    «Որոշել ենք հետաձգել Ամանորի եղևնու տոնական լուսավորության վառման արարողությունը։ Այս իրադարձությունը տեղի կունենա այն ժամանակ, երբ արմատական ​​ընդդիմությունը չի խանգարի երեխաներին»,-ասել է Կալաձեն։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս