02:40:09 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վարդենյաց լեռնանցքում քարաթափումից հետո երթևեկությունը վերականգնվել է

    16:46 16 Հունիս 2024

    Վարդենյաց լեռնանցքի Սալլի բնակավայրի հատվածում քարաթափումից հետո երթևեկությունը վերականգնվել է։

    Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

    «Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթևեկելի է։ Ճանապարհը սպասարկող կազմակերպության կողմից կատարվել են մաքրման աշխատանքներ, և երթևեկությունը վերականգնվել է»,–նշված է հաղորդագրության մեջ։

    Հիշեցնենք, որ Սալլի բնակավայրի մոտ տեղի էր ունեցել քարաթափում։

    Վարդենյանց լեռնանցքը Սևանի ավազանն Արգիճիի հովտով կապում է Վայքին, այդտեղով անցնում է Մարտունի-Եղեգնաձոր ավտոխճուղին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս