05:33:58 12°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վստահ եմ՝ ՀՀ-Ֆրանսիա բարեկամությունը և պաշտպանության բնագավառում համագործակցությունը կշարունակվեն

    17:16 14 Հուլիս 2024

    ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը X-ի իր էջում շնորհավորանք է հղել Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ. «Շնորհավորում եմ Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամ Ֆրանսիային՝ ժողովրդին և իշխանություններին, իմ գործընկեր Սեբաստիեն Լըկորնյուին, Ազգային տոնի կապակցությամբ՝ հղելով խաղաղության և բարգավաճման մաղթանքներ։ 

     

    Վստահ եմ, որ Հայաստան-Ֆրանսիա երկարամյա բարեկամությունը և համագործակցությունը, այդ թվում՝ պաշտպանության բնագավառում, շարունակական կլինեն։»:

     

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս