- Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը փակ կլինի Մարտին Լյութեր Քինգի օրվա կապակցությամբ
- Մայր Տաճարում կատարվել է աղոթք գերիների համար
- Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի․ ԱԳՆ
- Արագածոտնի գյուղերից մեկից ընտանիքի 5 անդամները տեղափոխվել են հիվանդանոց․ նրանից 3-ը անչափահաս են
- Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա նախագահական ընտրություններում
- Բայդենի վարչակազմը հսկայական վնաս է հասցրել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններին․ Լավրով
- Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն. oդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
- Միջնորդներին տրվել է ազատ արձակվող պատանդների ցուցակը․ Նեթանյահուի գրասենյակ
- Երևանի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել են քաղաքացիներ
- Իսրայելը հետաձգում է Գազայում ծրագրված զինադադարը
Հայաստանի ամերիկյան համալսարանը մեկնարկում է լրագրության մագիստրատուրայի ծրագիր
16:31 12 Դեկտեմբեր 2024Հայաստանի ամերիկյան համալսարանը հայտարարում է նոր կրթական ծրագրի մեկնարկի մասին։ «Լրագրության մագիստրոս» կրթական ծրագիրը պաշտոնապես հավատարմագրվել է Դպրոցների և քոլեջների արևմտյան ասոցիացիայի (WASC) կողմից և լիցենզավորվել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Ծրագիրն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ և Վաշինգտոնի պետական համալսարանի Էդվարդ Ռ. Մերոուի հաղորդակցության ֆակուլտետի հետ համագործակցությամբ։
ՀԱՀ-ի «Լրագրության մագիստրոս» կրթական ծրագիրը նախատեսված է մեդիա մասնագետների նոր սերունդ կրթելու համար: Համակցելով տպագիր, աուդիո, վիդեո և առցանց հարթակներում լրագրության գործնական ուսուցումը՝ ծրագիրը ուսանողներին կտրամադրի անհրաժեշտ հմտություններ՝ հաջողությամբ գործելու մերօրյա դինամիկ մեդիա միջավայրերում։
Ի լրումն գործնական դասընթացների և սեմինարների՝ ծրագիրն ուսանողներին կտրամադրի հայեցակարգային գիտելիքներ տարածաշրջանային և գլոբալ կարևորագույն խնդիրների վերաբերյալ։ Ծրագրի ավարտին ուսանողները կներկայացնեն ավարտական աշխատանք և կանցնեն պրակտիկա Հայաստանում կամ Միացյալ Նահանգներում՝ ձեռք բերելով կիրառելի փորձ և մասնագիտական հմտություններ։ Ծրագիրը տարեկան ամբողջությամբ կֆինանսավորի 10 ուսանողի պրակտիկան ամերիկյան ԶԼՄ-ներում։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ ՀԱՀ-ը կտրամադրի 90% կրթաթոշակ Հայաստանի Հանրապետության 20 քաղաքացու՝ հնարավորություն տալով ավելի շատ ուսանողների օգտվել այս հնարավորությունից:
Ծրագրի ղեկավար, դոկտոր Շոն Մքինթոշը նշում է․ «Մեր մագիստրոսական ծրագիրը մշակվել է՝ հիմնվելով ԱՄՆ-ի առաջատար լրագրողական դպրոցների լավագույն փորձի վրա, ինչը մեր շրջանավարտներին կդարձնի մեծ պահանջարկ վայելող մասնագետներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում գործող լրատվամիջոցների շրջանում»։
Ծրագիրը մեկնարկում է 2025 թվականի հունիսին: Դիմումների ընդունումը սկսված է application.aua.am կայքում: Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել ծրագրի պաշտոնական էջում։ Դիմումի պահանջների, վերջնաժամկետների և ուսման վարձի մասին տեղեկատվությունը հասանելի է համալսարանի ընդունելության էջում: Լրացուցիչ հարցերի համար կարող եք դիմել [email protected] էլ․ հասցեով։
Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Հումանիտար և սոցիալական գիտությունների ֆակուլտետն ԱՄՆ Պետքարտուղարության կողմից ստացել է 2,171,462.49 ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ ՀԱՀ-ում լրագրության մագիստրոսական ծրագիր և լրագրության գերազանցության կենտրոն հիմնելու համար։ Ծրագիրը նաև նախատեսում է համագործակցություն ՀԱՀ-ի և Վաշինգտոնի պետական համալսարանի Էդվարդ Ռ. Մերոուի հաղորդակցության ֆակուլտետի միջև՝ նպաստելու Հայաստանում լրագրողական կրթության և պրակտիկայի որակի ու բովանդակության շարունակական բարելավմանը։
Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) մասնավոր, անկախ համալսարան է, որը հիմնադրվել է 1991 թվականին Երևանում: ՀԱՀ-ը հավատարմագրված է ԴԲԱԸ բուհերի հանձնաժողովի (WASC Senior College and University Commission) կողմից և հանդիսանում է Կալիֆորնիայի համալսարանի համագործակիցը: Բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերի միջոցով ՀԱՀ-ը Հայաստանում և տարածաշրջանում տրամադրում է արևմտյան չափանիշներին համապատասխան բարձրակարգ կրթություն՝ միաժամանակ խթանելով նորարությունը և հետազոտական աշխատանք կատարելը, քաղաքացիական ներգրավվածությունը, համայնքային ծառայությունը և ժողովրդավարական արժեքները:
Լրահոս
- Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը փակ կլինի Մարտին Լյութեր Քինգի օրվա կապակցությամբ 19:24 19 Հունվար 2025
- Մայր Տաճարում կատարվել է աղոթք գերիների համար 18:55 19 Հունվար 2025
- Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի․ ԱԳՆ 18:23 19 Հունվար 2025
- Արագածոտնի գյուղերից մեկից ընտանիքի 5 անդամները տեղափոխվել են հիվանդանոց․ նրանից 3-ը անչափահաս են 17:21 19 Հունվար 2025
- Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա նախագահական ընտրություններում 16:42 19 Հունվար 2025
- Բայդենի վարչակազմը հսկայական վնաս է հասցրել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններին․ Լավրով 15:58 19 Հունվար 2025
- Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն. oդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 15:32 19 Հունվար 2025
- Միջնորդներին տրվել է ազատ արձակվող պատանդների ցուցակը․ Նեթանյահուի գրասենյակ 15:16 19 Հունվար 2025
- Երևանի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել են քաղաքացիներ 14:43 19 Հունվար 2025
- Իսրայելը հետաձգում է Գազայում ծրագրված զինադադարը 14:18 19 Հունվար 2025
- Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 13:57 19 Հունվար 2025
- Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կա վիրավոր. կասկածյալը վիրավորի եղբայրն է 13:14 19 Հունվար 2025
- Ծառուկյանը մոտ ապագայում տիտղոսային մենամարտ չի ստանա․ UFC-ի նախագահը 12:55 19 Հունվար 2025
- Հայաստանը ՄԻԵԴ կներկայացնի Ադրբեջանում հայ գերիների վերաբերյալ նոր ապացույցներ և պահանջներ 11:54 19 Հունվար 2025
- «էտապ». Նիկոլ Փաշինյանը նոր հուշեր է հրապարակել բանտային օրագրից 11:13 19 Հունվար 2025
- 36 ժամ ջուր չի լինելու 10:44 19 Հունվար 2025
- Հարավային Կորեայի նախագահի աջակցության ցույցի մասնակիցները սպառնացել են քննիչներին 23:55 18 Հունվար 2025
- Չինաստանի բնակչությունը 2024 թվականին նվազել է 1,39 միլիոնով 23:25 18 Հունվար 2025
- Թբիլիսիում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել 23:07 18 Հունվար 2025
- Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 22:44 18 Հունվար 2025
Փոխկապակցված նորություններ
- 19:24 19 Հունվար 2025 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը փակ կլինի Մարտին Լյութեր Քինգի օրվա կապակցությամբ Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը փակ կլինի Մարտին Լյութեր Քինգի օրվա կապակցությամբ
- 18:55 19 Հունվար 2025 Մայր Տաճարում կատարվել է աղոթք գերիների համար Մայր Տաճարում կատարվել է աղոթք գերիների համար
- 17:21 19 Հունվար 2025 Արագածոտնի գյուղերից մեկից ընտանիքի 5 անդամները տեղափոխվել են հիվանդանոց․ նրանից 3-ը անչափահաս են Արագածոտնի գյուղերից մեկից ընտանիքի 5 անդամները տեղափոխվել են հիվանդանոց․ նրանից 3-ը անչափահաս են
Քաղաքականություն
- 11:13 19 Հունվար 2025 «էտապ». Նիկոլ Փաշինյանը նոր հուշեր է հրապարակել բանտային օրագրից «էտապ». Նիկոլ Փաշինյանը նոր հուշեր է հրապարակել բանտային օրագրից
- 15:17 18 Հունվար 2025 «Ես որևէ մեկին չեմ միացել»․ Միքայել սրբազանը` Արշակ Կարապետյանի հայտարարության մասին «Ես որևէ մեկին չեմ միացել»․ Միքայել սրբազանը` Արշակ Կարապետյանի հայտարարության մասին
- 15:05 18 Հունվար 2025 Այն, ինչին բախվում է Ռուբենը Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան Այն, ինչին բախվում է Ռուբենը Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան