19:45:17 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Խոշոր չափի գողություն՝ Կոտայքում․ թալանել են ՌԴ քաղաքացու․ պատճառվել է մի քանի մլն դրամի վնաս

    22:10 26 Փետրվար 2024

    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 22-ին, անձնական ունեցվածքի գողության դեպքեր են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ օրը ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել ՌԴ քաղաքացի 47-ամյա Վադիմ Ախմետզյանովը և հայտնել, որ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում իր ավտոմեքենաները թալանել են։ 

    Արդեն տեղում Վ․ Ախմետզյանովը հայտնել է, որ փետրվարի 22-ին ժամը 13։00-ի սահմաններում ՌԴ քաղաքացիներ 28-ամյա Իլիա Պետրովը և 38-ամյա Ալեկսեի Գավրիլովը Առինջ գյուղի վարչական տարածքում գտնվող «Առինջ մոլ»-ի ավտոկայանատեղիում գտնվող իրեն վստահված «Volvo» ու «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներից քանդելու եղանակով գողացել են պահեստամասեր։

    Աղբյուրի տեղեկություններով՝ Վ․ Ախմետզյանովը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իրեն պատճառվել է 5 մլն 200 հազար դրամի վնաս։

    Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ