05:55:30 26°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Խստիվ դատապարտում ենք ՀՀ կառավարության ամբարտավան կեցվածքը. Արթիկի թեմը՝ Վեհափառ Հայրապետի՝ Սարդարապատ մուտքը խոչընդոտելու մասին

    23:46 29 Մայիս 2024

    Արթիկի թեմը հայտարարություն է տարածել Սարդարապատ հուշահամալիր Վեհափառ Հայրապետի մուտքը ոստիկանների կողմից խոչընդոտելու վերաբերյալ:

     

    «Սրտի խոր ցավ ենք ապրում մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրի մոտ Ազգիս Վեհափառ Հայրապետի և ուղեկից հոգևոր դասի հանդեպ ոստիկանական ուժերի դրսևորած ապաշնորհ և անհարգալից վերաբերմունքի համար։ Ցավն առավել է սաստկանում, երբ նկատում ենք, որ ամենը կատարվում է ապազգային իշխանության հրամանով։

     

    Ըստ էության՝ սա ոտնահարում է համայն հայության ազգային և հոգևոր արժանապատվությունը։ Այսպիսի օրակարգի սպասարկումը պատշաճում է միայն թշնամուն։

     

    ՀԱՍԵ Արթիկի Թեմի հոգևոր դասն, ի դեմս առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Նարեկ վարդապետ Ավագյանի, խստիվ դատապարտում է ՀՀ կառավարության նմանօրինակ ամբարտավան կեցվածքը։ Վերջիններիս կոչ ենք անում հարգել Մայր Եկեղեցու վերաբերյալ սահմանադրական կարգը, ապա և մեր որդիական սերն ու զորակցությունն ենք հայտնում Նորին Սրբությանը՝ մաղթելով ծով համբերություն»,-ասված է հայտարարության մեջ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս