19:17:14 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երևանի մի շարք դպրոցներ ունեն արդիականացված մարզադահլիճներ. ԿԳՄՍՆ

    22:54 21 Մայիս 2024

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի մի շարք հանրակրթական ուսումնական հաստատություններ՝ ծանոթանալու դրանց մարզադահլիճների ընդհանուր վիճակին և առկա խնդիրներին:

     

    Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի թիվ 118 և թիվ 184 ավագ, թիվ 145 և թիվ 136 հիմնական դպրոցներ՝ պետական բյուջեի ծրագրերով դպրոցների կառուցված և վերակառուցված մարզադահլիճներում կատարված աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով:

     

    Միաժամանակ, Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցում նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նաև հետևել է կիսամյակի ընթացքում 60 ժամից ավելի բացակայած սովորողների լրացուցիչ գրավոր աշխատանքների ընթացքին, զրուցել աշակերտների և ուսուցիչների հետ, լսել նրանց հուզող հարցերը:

     

    Արաքսիա Սվաջյանն այցելել է նաև Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարան, ծանոթացել ուսումնական տարվա ավարտով պայմանավորված մի շարք աշխատանքների:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ