23:10:20 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը օգուտ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլև ամբողջ աշխարհին. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան

    15:47 18 Փետրվար 2025

    Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղությունը օգուտ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլև ամբողջ աշխարհին՝ հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը:

    Բիրոլ Աքգյունը հավելել է, որ Անկարան կշարունակի զարգացնել Բաքվի հետ բարեկամական և եղբայրական կապերը:

    Նրա խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանը ձգտում են ամրապնդել իրենց դիրքերը միջազգային ասպարեզում՝ պաշտպանական, ռազմական, էներգետիկայի և այլ ոլորտներում գործակցության միջոցով: Դեսպանը շեշտել է՝ պաշտպանական արդյունաբերության բնագավառում երկու երկրի հարաբերությունները հասել են ռազմավարական մակարդակի:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս