17:04:36 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու «Քաղաքացու բյուջեի» վերաբերյալ կազմակերպվող քննարկմանը

    20:48 24 Հունիս 2024

    Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու «Քաղաքացու բյուջեի» վերաբերյալ կազմակերպվող քննարկմանը, որի ընթացքում քաղաքացիներին կներկայացվի Երևան քաղաքում նախատեսվող քաղաքացու բյուջեի ներդրման տեսլականը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից: 

     

    Հանդիպումը տեղի կունենա հունիսի 28-ին՝ ժամը 15:00-ին, Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում:

     

    Քննարկմանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հունիսի 26-ը ներառյալ համապատասխան էլեկտրոնային հասցեով ([email protected])՝ ներկայացնել մասնակցության հայտ՝ նշելով անուն, ազգանուն, պաշտոն և հեռախոսահամար:

     

    Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-192 հեռախոսահամարով:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս