03:44:00 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում

    22:59 13 Դեկտեմբեր 2024

    Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները շարունակում են ելույթներն աշխարհի առաջնությունում:

     

    Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտան 102 կգ քաշային ծանրորդները: Հայաստանի հավաքականի անդամ Արա Աղայանը պոկում վարժությունում երկու հաջող մոտեցում ունեցավ` բարձրացնելով 165, 170 կգ: Հրում վարժությունում հայ ծանրորդը երեք մոտեցմամբ չբարձրացրեց 205 կգ:

    Աղայանը զրո ստացավ: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը դեռևս ոչ մի մեդալ չի նվաճել:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս