01:42:37 16°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Նիկոլ Փաշինյանը կոչ արեց չանհանգստանալ` ազգային անվտանգության ռազմավարության վրա շատ խորությամբ են աշխատում

    18:23 11 Սեպտեմբեր 2024

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ինքը իր խոսույթով որևէ մեկի վրա մեղք  չի բարդում:

    «Դա կարող է լինել հարակից էֆեկտ, դրա առանցքային նպատակն է լուծել ուրիշ, շատ կարևոր մի հարց` հասկանալ, թե ի՞նչ է տեղի ունեցել, ինչո՞ւ է տեղի ունեցել, ո՞րն է պատճառը, ինչքանո՞վ կարող էինք ազդել ու ի՞նչ կարող ենք ստանալ: Սա շատ կարևոր նրբություն է: Մեր ընկալումն այն չէ, որ մեր մեղքը բարդենք ուրիշի վրա»,- ԱԺ-ում հայտարարեց նա:

    Փաշինյանն ասաց, թե ՀՀ պետական համակարգին, ցավոք սրտի, հատուկ է, որ սկզբից թուղթ են ստեղծում, հետո նոր՝ բովանդակությունը:

    Նա ասաց, որ ՀՀ անվտանգության խորհրդում թե՛ նեղ, թե՛ ընդլայնված կազմով, տեղի են ունենում շատ լուրջ ռազմավարական հարցերի քննարկումներ:

    «Կայացվում են ռազմավարական որոշումներ, որոնք սահմանված կարգով արձանագրվում են, ու կան ինստիտուտներ, որոնք այդ ուղղությամբ աշխատում են: Մենք աշխատում ենք ազգային անվտանգության ռազմավարության վրա, բայց, կներեք, պետք է ասեմ`  ազգային անվտանգության ռազմավարության բովանդակությունը պետք է ձևավորվի, նոր ինստիտուտների միջին օղակի աշխատողներն այն դնեն թղթի վրա, ոչ թե հակառակը։ Հիմա դա է տեղի ունենում ու տեղի է ունենում ոչ հրապարակային»,- նշեց նա։

    Նիկոլ Փաշինյանը կոչ արեց չանհանգստանալ` աշխատանքը շատ խորությամբ է արվում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս