11:14:17 9°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մինչև հայի թասիբը չվերականգնվի, մենք ՀԱՅՐԵՆԻՔ չենք ունենա

    14:07 1 Փետրվար 2023

    Երեկ Ժոզեպ Բորելը հայտարարեց, որ Բաքվի դեմ պատժամիջոցներ չեն քննարկվում՝ կապված Լաչինի ճանապարհի շրջափակման հետ։ Սա «ԵՄ-ի միայն գործիքներից մեկն է՝ առաջ մղելու արտաքին և անվտանգության քաղաքականության ընդհանուր նպատակները», ուղիղ և անկաշկանդ կերպով բացատրել է եվրոպացի գլխավոր դիվանագետը, ասելով, որ նա մշտական ​​կապի մեջ է երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, և նրա կարծիքով՝ այդ երկրների ղեկավարները «հանձնառու են երկխոսության միջոցով լուծել խնդիրները»։

    Այնպես որ պատժամիջոցներ չեն լինի, մի սպասեք, նա հստակ նշել է Եվրոպային՝ գազ, հայերին՝ երկխոսություն, աշխարհին էլ՝ խաղաղություն.

    Ու հիշե՛ք, մինչև հայի թասիբը չվերականգնվի, մենք ՀԱՅՐԵՆԻՔ չենք ունենա, մնացածը՝ լոլոներ են:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս