12:12:21 12°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ադրբեջանն իր ամենակեղտոտ կեղծիքները վերածում է նախ ճշմարտության, ապա որպես մահակ տարբեր դրսևորումներով օգտագործում Հայաստանի դեմ. Աբրահամյան

    10:42 12 Հոկտեմբեր 2024

    Ադրբեջանական հիմնական քարոզչական կանալներից մեկը երեկ բավականին սադրիչ ու վտանգավոր «արտահոսք» էր հրապարակել, որի ողջ իմաստն այն է, որ Հայաստանը, ՆԱՏՕ-ի դրդմամբ, նոր հարձակում է նախապատրաստում Ադրբեջանի դեմ, որի նպատակը նոր տարածքներ գրավելն է ու դա հետագայում ադրբեջանական մխրճված հատվածների հետ փոխանակելը, գրել է ԱԺ « Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
     

    «Գեղարվեստական զեղումներով նյութի` մեզ համար մտահոգիչ հատվածն այն է, որ Ադրբեջանը կա´մ առավել ագրեսիվ թափ է հաղորդում քարոզչական պատերազմին, կա´մ փորձում է Հայաստանի հարձակման իմիտացիա ստեղծել և որևէ ուղղությամբ գործողության գնալ:

     

    Հայաստանի իշխող ուժն իր տեղեկատվական ողջ ռեսուրսն ուղղել է ներքաղաքական դաշտի ապականման, կեղծ լուրերի տարածման և ընդդիմադիր գործիչների վարկաբեկման ուղղությամբ, իսկ արտաքին տեղեկատվական անվտանգության խոցելիության հարցը շարունակում է նրանց համար երրորդական մնալ, ինչի հետևանքով Ադրբեջանն իր ամենակեղտոտ կեղծիքները վերածում է նախ ճշմարտության, ապա որպես մահակ տարբեր դրսևորումներով օգտագործում Հայաստանի դեմ»,-գրել է պատգամավորը։

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ