02:29:09 16°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ագրեսորի և ագրեսիայի զոհի միջև հավասարության նշան դնելու պրակտիկան խրախուսում է ագրեսորին․ Մարուքյանը՝ Քիրբիին

    11:10 23 Մարտ 2023

    ՀՀ հատուկ հանձնարարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր էջում անդրադարձել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի  ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբի հայտարարությանը, որում նա նշում էր, որ ԱՄՆ-ը կողմերին կոչ է անում թուլացնել լարվածությունը:

    «ԱՄՆ-ի այս հայտարարությունից կարճ ժամանակ անց ադրբեջանական ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքում կրակել և սպանել են հայ զինվորի: Ագրեսորի և այդ ագրեսիայի զոհի միջև հավասարության նշան դնելու պրակտիկան անընդունելի է և խրախուսում է ագրեսորին»,- գրել է Մարուքյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս