17:03:05 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Իսպանիայի վարչապետի հայտարարություններից հետո Իսրայելում Իսպանիայի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ

    21:24 30 Նոյեմբեր 2023

    Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի`իսրայելա-պաղեստինյան հակամարտության մասին հայտարարությունից հետո Իսրայելի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Իսպանիայի դեսպանը: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը:

     

    Նշվում է, որ Իսրայելում Իսպանիայի դեսպանն ԱԳՆ է կանչվել այն բանից հետո, երբ Սանչեսը հայտարարել է, որ կասկածում է, թե Իսրայելը հարգում է միջազգային մարդասիրական իրավունքը Գազայի հատվածում:

    Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հանձնարարել է արտաքին գործերի նախարար Էլի Քոենին կանչել Իսպանիայի դեսպանին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս