05:33:10 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ալժիրի նախագահը կայցելի Ռուսաստան

    22:14 10 Հունիս 2023

    Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Տեբունը հունիսի 14-16-ը կայցելի Ռուսաստան՝ ամրապնդելու երկու երկրների ռազմավարական գործընկերությունը։

    Ակնկալվում է, որ Ալժիրի ղեկավարը նախարարական մեծ պատվիրակության ուղեկցությամբ կայցելի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողով, շաբաթ օրը հաղորդել է Le Jeune Indépendant-ը:

    Այցի ընթացքում նախատեսված են բանակցություններ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կողմերը կարող են քննարկել ռազմավարական գործընկերության ամրապնդման, ինչպես նաև միջազգային հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Մերձավոր Արևելքում, Սահելի տարածաշրջանում և ՕՊԵԿ +-ի շրջանակներում էներգետիկ շուկայում համագործակցությունը, նշում է պորտալը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս