- Պուտինը հաջողություն է մաղթել Լուկաշենկոյին առաջիկա նախագահական ընտրություններում
- Երևանում 14-ամյա տղան Mercedes-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը. կա վիրավոր
- Ինչ է նվիրել Պուտինը Փեզեշքիանին
- Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը փակ կլինի Մարտին Լյութեր Քինգի օրվա կապակցությամբ
- Մայր Տաճարում կատարվել է աղոթք գերիների համար
- Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի․ ԱԳՆ
- Արագածոտնի գյուղերից մեկից ընտանիքի 5 անդամները տեղափոխվել են հիվանդանոց․ նրանից 3-ը անչափահաս են
- Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա նախագահական ընտրություններում
- Բայդենի վարչակազմը հսկայական վնաս է հասցրել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններին․ Լավրով
- Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն. oդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Անկախության հռչակագրի, պետական խորհրդանիշների դեմ nտնձգnւթյnւնները թուրքական ծրագրի մի մասն են. Իշխան Սաղաթելյան
12:58 14 Դեկտեմբեր 2024
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մարտահրավերները միայն քաղաքական ու դիվանագիտական խնդիր չէ, այն նաև ազգային պետության գոյության ու ինքնության հարցն է: Այս մասին «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ». Սպառնալիք, թե հնարավորություն» գիտաժողովի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում այսօր անհրաժեշտ է անդրադառնալ մեր ժողովրդի կյանքում էական ազդեցություն ունեցող հարցերին, փորձել իրապես գնահատել իրավիճակը: Այսօր վստահորեն կարող ենք ասել, որ Արցախի օկուպացիայով Ադրբեջանը և Թուրքիան ոչ միայն ամրապնդեցին իրենց դիրքերը տարածաշրջանում, այլև մեկնարկեցին ողջ տարածաշրջանը ապակայունացնելու, հակամարտություններն ուժի կիրառման միջոցով լուծելու նոր փուլ, Արցախն այս շղթայի առաջին օղակն էր: Թուրքիան այսօր բացարձակ անպատժելիության մթնոլորտում է գործում ողջ տարածաշրջանում, դրա վկայությունը վերջին իրադարձություններն էին»,- ասաց նա:
Սաղաթելյանի խոսքով Ադրբեջան-Թուրքիա տանդեմի նպատակը միայն տարածքների զավթումը կամ տնտեսական շահերը չեն:
«Նրանց վերջնական նպատակը մեր ազգային ինքնության ոչնչացումն է, դենացիոնալիզացիան:
Պատերազմի արդյունքներն անդրադարձան նաև տասնամյակներ տևած Մինսկի համանախագահ երկրների գլխավորությամբ ընթացող բանակցային գործընթացի և տարածաշրջանում նրանց դերակատարության վրա։ Բավական արագ, առաջին հերթին Հայաստանի գործող իշխանությունների համաձայնությամբ և թույլտվությամբ Մինսկի խմբի համանախագահ երկրներին ըստ էության փոխարինեց Թուրքիան։
Ակնհայտ է, որ մեր ժողովրդի թիկունքում ՀՀ գործող իշխանությունները, թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ ձեռք են բերում պայմանավորվածություններ, որոնք մեր ողջ հանրությանը պարբերաբար կանգնեցնում են կայացած փաստի առջև։ Եվ հենց այս համատեքստում մենք արձանագրում ենք իրողություններ, որոնք մեզ թույլ են տալիս եզրակացնելու, որ այդ բանակցություններին մեր նկատմամբ գործադրվում է դենացիոնալիզացիայի ծրագիր։ Հենց այս ծրագրի շրջանակներում է սեփական հայրենիքում ցեղասպանված ժողովուրդը ներկայացվում որպես ագրեսոր, իսկ ցեղասպանը որպես խաղարար։
Այս շղթայի մաս են կազմում Անկախության հռչակագրի նկատմամբ ոտնձգությունները և հարձակումները հայկական բանակի վրա։ Այս երևույթի դրսևորումներն են պետական խորհրդանիշերի, զինանշանի և օրհներգի դեմ հարձակումները, դրանք փոփոխելու՝ առաջին հայացքից անտրամաբանական ցանկությունները, բայց խորքում հայկականության դեմ պայքարն է։ Այս գործընթացի դրսևորումն է նաև իշխանության կողմից դաշտ նետվող իրական, թե պատմական Հայաստան, Արագած, թե Արարատ արհեստական քննարկումները։
Սա ոչ թե խաղաղության հասնելու բանաձև է, այլ ինքնաոչնչացման ուղի։ Մենք մերժում ենք այս ճանապարհը։ Դաշնակցությանը հաճախ մեղադրում են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը դեմ լինելու մեջ։ Իրականում մենք երբեք հանդես չենք եկել նման դիրքորոշումներով։ Մեզ միշտ հետաքրքրել է այն գինը, որը մենք վճարելու ենք որևէ պայմանավորվածության դեպքում։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը չի կարող լինել ուրացման և մեր ինքնությունից հրաժարման ճանապարհով։ Այդ փաստը պետք է ընդունի նաև հենց ինքը Թուրքիան: Պարզ ընտրություն է՝ դառնալ ազգային պետություն, որոշել սեփական ճակատագիրը, թե անվտանգություն մուրալ թշնամիներից»,- ասաց Սաղաթելյանը։
Լրահոս
- Պուտինը հաջողություն է մաղթել Լուկաշենկոյին առաջիկա նախագահական ընտրություններում 21:15 19 Հունվար 2025
- Երևանում 14-ամյա տղան Mercedes-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը. կա վիրավոր 20:27 19 Հունվար 2025
- Ինչ է նվիրել Պուտինը Փեզեշքիանին 20:00 19 Հունվար 2025
- Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը փակ կլինի Մարտին Լյութեր Քինգի օրվա կապակցությամբ 19:24 19 Հունվար 2025
- Մայր Տաճարում կատարվել է աղոթք գերիների համար 18:55 19 Հունվար 2025
- Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի․ ԱԳՆ 18:23 19 Հունվար 2025
- Արագածոտնի գյուղերից մեկից ընտանիքի 5 անդամները տեղափոխվել են հիվանդանոց․ նրանից 3-ը անչափահաս են 17:21 19 Հունվար 2025
- Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա նախագահական ընտրություններում 16:42 19 Հունվար 2025
- Բայդենի վարչակազմը հսկայական վնաս է հասցրել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններին․ Լավրով 15:58 19 Հունվար 2025
- Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն. oդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 15:32 19 Հունվար 2025
- Միջնորդներին տրվել է ազատ արձակվող պատանդների ցուցակը․ Նեթանյահուի գրասենյակ 15:16 19 Հունվար 2025
- Երևանի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել են քաղաքացիներ 14:43 19 Հունվար 2025
- Իսրայելը հետաձգում է Գազայում ծրագրված զինադադարը 14:18 19 Հունվար 2025
- Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 13:57 19 Հունվար 2025
- Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կա վիրավոր. կասկածյալը վիրավորի եղբայրն է 13:14 19 Հունվար 2025
- Ծառուկյանը մոտ ապագայում տիտղոսային մենամարտ չի ստանա․ UFC-ի նախագահը 12:55 19 Հունվար 2025
- Հայաստանը ՄԻԵԴ կներկայացնի Ադրբեջանում հայ գերիների վերաբերյալ նոր ապացույցներ և պահանջներ 11:54 19 Հունվար 2025
- «էտապ». Նիկոլ Փաշինյանը նոր հուշեր է հրապարակել բանտային օրագրից 11:13 19 Հունվար 2025
- 36 ժամ ջուր չի լինելու 10:44 19 Հունվար 2025
- Հարավային Կորեայի նախագահի աջակցության ցույցի մասնակիցները սպառնացել են քննիչներին 23:55 18 Հունվար 2025
Փոխկապակցված նորություններ
- 20:27 19 Հունվար 2025 Երևանում 14-ամյա տղան Mercedes-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը. կա վիրավոր Երևանում 14-ամյա տղան Mercedes-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը. կա վիրավոր
- 19:24 19 Հունվար 2025 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը փակ կլինի Մարտին Լյութեր Քինգի օրվա կապակցությամբ Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը փակ կլինի Մարտին Լյութեր Քինգի օրվա կապակցությամբ
- 18:55 19 Հունվար 2025 Մայր Տաճարում կատարվել է աղոթք գերիների համար Մայր Տաճարում կատարվել է աղոթք գերիների համար
Քաղաքականություն
- 11:13 19 Հունվար 2025 «էտապ». Նիկոլ Փաշինյանը նոր հուշեր է հրապարակել բանտային օրագրից «էտապ». Նիկոլ Փաշինյանը նոր հուշեր է հրապարակել բանտային օրագրից
- 15:17 18 Հունվար 2025 «Ես որևէ մեկին չեմ միացել»․ Միքայել սրբազանը` Արշակ Կարապետյանի հայտարարության մասին «Ես որևէ մեկին չեմ միացել»․ Միքայել սրբազանը` Արշակ Կարապետյանի հայտարարության մասին
- 15:05 18 Հունվար 2025 Այն, ինչին բախվում է Ռուբենը Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան Այն, ինչին բախվում է Ռուբենը Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան